• English
  • Հայերեն
  • Русский
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն

26 սեպտեմբերի, 2024
Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի Շերատոն Մետեխի հյուրանոցի սրահում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անխակության 33-րդ տարեդարձին։
ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր շնորհավորական ուղերձում անդրադարձավ անկախության ընթացքում Հայաստանի կրած փորձություններին, ինչպես նաև արձանագրված հաջողություններին՝ նշելով, որ անկախություն հռչակելը մի խնդիր է, անկախությունը պահպանելն ու ամրապնդելն՝ այլ խնդիր։ Դեսպանն անդրադարձավ նաև տարածաշրջանային խնդիրներին, խաղաղության գործընթացին և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին։ Ա․ Սմբատյանը ընդգծեց նաև, որ ընթացիկ տարին բացառիկ է հայ-վրացական հարաբերություններում, քանի որ ՀՀ և Վրաստանի հարաբերությունները բարձրացվեցին ռազմավարական գործընկերության մակարդակի։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր խոսքում անդրադարձավ հայ և վրաց ժողովուրդների հազարամյա եղբայրական հարաբերություններին, երկու պետությունների միջև ձևավորված ռազմավարական հարաբերություններին, խորհրդարանների միջև ակտիվ փոխգործակցությանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը։
Միջոցառմանը վրացական կողմից ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ Նիկոլոզ Սամխարադձեն և Մակա Բոճորիշվիլին, Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխայիլ Սարջվելադզեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, Արտաքին հետախուզական ծառայության պետ Իրակլի Բերայան, ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսիաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկա էին նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, վրաց հասարակության գիտակրթա-մշակութային ոլորտի և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ: Վրաստանի խորհրդարանի իր գործընկերոջ հրավերով Թբիլիսիում գտնվող ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը նույնպես մասնակցեց պաշտոնական ընդունելությանը։
Ընդունելության ընթացքում ցուցադրվեց Հայաստանի տեսարժան վայրերի և զբոսաշրջային գրավչության մասին ֆիլմ, իսկ երաժշտական կատարումներով հանդես եկավ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Դավիթ Հակոբյանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

0102, Վրաստան, Թբիլիսի,
Տետելաշվիլու փող. 4
(+995 32) 295 17 23, (+374 60) 620 756

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: